Հայաստանում, հունիսի 17-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ին էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում վաղը գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+27,
Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+27,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+27,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,
Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+32,
Արարատում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +24+27:




























