Ռուսաստանը հատուկ հայերի դեմ ուղղված միգրացիոն օրենքներ չի ընդունում: Այդ մասին հունիսի 16-ին լրագրողներին հաղորդեց Հանրապետական կուսակցությունից Ազգային Ժողովի պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով 2014թ. հունվարի մեկին ուժի մեջ մտած Ռուստաստան մեկնելու եւ դուրս գալու վերաբերյալ փոփոխությունները: «Այդ օրենքները վերաբերում են բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ոչ թե միայն հայերին: Ռուսաստանը չէր ընդունի հատուկ բարեկամական հայ ժողովրդի դեմ ուղղված օրինագիծ», - ընդգծեց Մարտիրոսյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ 2015թ.-ից Ռուսաստանը մտադիր է արտոնյալ ռեժիմ կիրառել Հայաստանի աշխատանքային միգրանտների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիներ համար գործում է 180 օրերի ընթացքում միայն 90 օր գտնվելու օրենքը: Նոր միջոցառումը փոխարինում է հնին (90 oր, սակայն առանց ժամանակային ինտերվալների): Նոր միջոցառման նպատակը երկրից մի քանի ժամով տեխնիկական մեկնումն ու նոր 90 օրերի համար կրկին վերադարձն էր (դա հատկապես վերաբերում էր աշխատանքային միգրանտներին):

Ծրագրվում է, որ 2015թ.-ից ԵԱՏՀ-ի երկրների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի միգրանտները կազատվեն մեկնման օրվանից 30 օրվա ընթացքում միգրացիոն հաշվառման ներկայանալու պարտավորությունից: Նրանց երեխաները կարող են հաճախել մանկապարտեզներ, իսկ ընտանիքները՝ օգտվել «շտապ օգնության» անվճար ծառայությունից նույն հիմունքներով, ինչ որ ընդունող երկրի քաղաքացիները: