Հայաստանի էլեկտրակայանները չեն կարող վնասով աշխատել: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողներին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ անհնար է հավատալ, որ նման խոշոր օբյեկտները, ինչպիսիք են Երեւանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը, Հայկական ատոմակայանը աշխատեն վնասով:
«Անհրաժեշտ է, որ այդ կայանները աշխատեն խելամիտ շահույթով, բայց միաժամանակ չի կարելի բոլոր ծախսերը ռիսկերը դնել սպառողի վրա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով: Նման որոշում է կայացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:





























