Թուրքիայում մոտեցող նախագահական ընտրություններին ընդառաջ խորհրդարական ընդդիմադիր 2 կուսակցություններրը համաձայնության են եկել միասնական թեկնածու առաջադրել Էքմելեդին Իհասանօղլուին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին առաջարկել է միասնական թեկնածու առաջադրել Էքմելեդին Իհսանօղլուին։  Դեւլեթ Բահչելին դրական է պատասխանել առաջարկին։

Էքմելեդին Իհսանօղլուն ծնվել է 1943-ին, Եգիպրոսոի մայրաքաղաքում։ Նա բարձրագույն կրթություն է ստացել թե Եգիպտոսում, թե Անկարայում։ Դոկտորական թեզը պաշտպանել է Անգլիայում, իսկ 1984-ին պրոֆեսոր է դարձել։

2005-ից զբաղեցնում է «Իսլամական կոմֆերանս» կազմակերպության նախագահի պաշտոնը։

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա օգոստոսին։