Հունիսի 15-ին Հայաստանը նշել է Պետական խորհրդանիշների օրը: ՀԱՊԿ Ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչության աշխատակիցները այս առիթով տոնական ակցիա էին կազմակերպել Լենինգրադյան 6 հասցեում գտնվող իրենց գրասենյակի հարևանությամբ:

ՀԱՊԿ-ի աշխատակիցները անցորդներին նվիրում էին պետական խորհդանիշերով հուշանվերներ: Մոտակա տարածքում հնչում էր ՀՀ պետական օրհներգը: Շրջակա տարածքը վերածվել էր տոնի, հատկապես երեխաների համար, որոնք առիթը բաց չէին թողնում երկրորդ հուշանվերը ստանալու համար: