ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ հունիսի 1-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2010 թվականի մայիսի 30-ին` Ազատության հրապարակում եւ մայիսի 31-ին Սարյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հարուցված քրեական գործերը:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր դատախազը ցուցում է տվել միացնել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում եւ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցված նշված քրեական գործերը մեկ վարույթում եւ քրեական գործն ուղարկել՝ Հատուկ քննչական ծառայություն՝ հետագա նախաքննությունը շարունակելու:


























