Փրկարար ծառայությունը հունիսի 16-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացել, որ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կիսով չափ կախվել Հրազդանի կիրճը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի 34 SC 592 պետհամարանիշով (վարորդ` Տ. Խ.) ավտոմեքենան:

Տուժածներ չկան: