Ընդդիմությունը նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի վիճակի համար: Այս մասին հունիսի 16-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով հունիսի 10-ին խորհրդարանի ոչ իշխանական ուժերի քառյակի («Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ) հրապարակած 12 կետանոց պահանջները:
«Իհարկե, պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ քաղաքական ուժերն իրավունք ունեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար կիրառել ցանկացած օրինական միջոց: Այդ տարրը նույնպես պետք չէ բացառել: Բայց անկախ ընդդիմության պահանջներից, մենք կկատարենք ցանկացած դրական բարեփոխում, որոնք կարող ենք իրականացնել»,- հայտարարել է Սահակյանը:





























