Բոլիվիացի նյարդավիրաբույժներին հաջողվել է բուժել տեղացի վեցամյա աղջկան, ով ի ծնե հազվադեպ հիվանդությունից էր տառապում՝ անվերահսկելի ծիծաղ առանց պատճառի: «Նրան անվանում էին խելագար եւ ասում էին, որ սատանա է նրա մեջ մտել»,- պատմել են հարազատները, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Տոմոգրաֆիայի օգնությամբ բժիշկները՝ Լիդերս Բուրգոսի գլխավորությամբ, կարողացել են գամարտոմա հայտնաբերել՝ ուռուցք աղջկա ուղեղի քունքային հատվածում, որն էլ ծիծաղի անվերահսկելի նոպաներ էր առաջացնում: Վիրաբուժական միջամտությունից հետո աղջիկը դադարել է ծիծաղել առանց պատճառի, վերադարձել է սովորական պահվածքին, նշում են բժիշկները:





























