Գլոբալ տաքացումը հարավ ընկած տարածքների համեմատությամբ առավելապես ազդում է Արկտիկայի վրա: Էքսեթերի համալսարանի նոր հետազոտությունում դոկտոր Ջեյմս Սքրինը ցույց է տվել, որ գլոբալ տաքացումները նվազեցրել են արտակարգ ցրտերի ռիսկը հյուսիսային կիսագնդում: Ջեյսմս Սքրինը պդնում է, որ աշնանային եւ ձմեռային օրերն ավելի տաք են դառնում, եւ քիչ են տարբերվում միմյանցից:

Էությունը կայանում է նրանում, որ ցրտերի ու արտակարգ եղանակային պայմանների միջեւ կապ կա: Այն տարծվել է եղանակայի պայմանների կտրուկ փոփոխություններից հետո, որոնք 2014թ.-ի ձմռանը ԱՄՆ-ում հանգեցրել են տրանսպորտային արգելափակման, ավերածությունների, էլեկտարամատակարարմանն խափանման, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Իր աշխատանքում Սքիրնը գրել է, որ ջերմաստիճանային տարբերությունն աշնան եւ մառան միջեւ վերջին տարիների ընթացքում կրճատվել է: Նա նման եզրակացության հանգել է այն բանից հետո, երբ պարզել է, որ հյուսիսային քամիներն ավելի արագ են տաքանում, քան հարավային: Հաշվարկներից հետո նա եզրակացրել է, որ այս միտումը շարունակվելու է: