Ֆիլիպինյան Դավաո քաղաքի բնակիչները այսուհետ կարող են ուրախանալ էկզոտիկ խորտիկով՝ կոկորդիլոսի համով պաղպաղակով: Վաճառողների խոսքով՝ այն սովորականից շատ ավելի օգտակար է, հաղորդում  է Mirror-ը:

Sweet Spot խանութի սեփականատերերը չգիտեին ինչ անել հեռավոր բարեկամի ուղարկած կոկորդիլոսի ձվերով լի զամբյուղի հետ: Դինո եւ Բյանկա Ռամոս ամուսինները, որոնք զբաղվում են հրուշակեղենի բիզնեսով, որոշել են այդ նվերից պաղպաղակ սարքել: Շուտով փորձնական արտադրանքը դարձավ քաղաքի ամենահայտնի քաղցրավենիքից մեկը: Օրեկան Sweet Spot են գալիս տասնյակ մարդիկ, ովքեր ցանկանում են կոկորդիլոսի ձվից պատրաստված պաղպաղակ փորձել:

«Անկեղծ ասած մենք չենք կարող ասել, որ կոկորդիլոսային ձվերը ինչ-որ կերպ ազդել են մեր ապրանքի համի վրա: Համենայն դեպս այդ գիշատիչների մսի համը պաղպաղակի մեջ հաստատ չի նկատվում: Պետք է հասկանալ, որ պաղպաղակի համային որակների վրա շատ տարբեր գործոններ են ազդում, իսկ ձվերը այդ գործոնների շարքում առաջիններից չեն», - հայտարարել է խանութի սեփականատեր Դինո Ռամոսը, հաղորդում է Vesti.ruն:

«Քանի որ կոկորդիլոսները անհետացող կենդանատեսակ են համարվում, մենք միայն «խոտանված» ձվերն ենք ստանում, որից ձագ չի կարող ծնվել: Դրանց 80%-ը սպիտակուց են, ուստի հավի ձվից շատ ավելի օգտակար են»,  - ավելացրեց ձեռնարկատերը: