Երթեւեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի եւ Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթեւեկության կազմակերպման փոփոխություն։

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, թե Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթեւեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ. Նժդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթեւեկությունը` Գ. Նժդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթեւեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթեւեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկն ուղիղ երթեւեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ եւ Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ. Նժդեհի փողոցով երթեւեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։

Ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթեւեկությունը հակառակ ուղղությամբ` Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով դեպի Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթեւեկելիս։ Նշված ուղղությամբ երթեւեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Գ.ՆԺդեհի հրապարակ երթեւեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթեւեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ եւ Արշակունյաց Գ. Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթեւեկել դեպի Գ. Նժդեհի հրապարակի ուղղությամբ։

Գ. Նժդեհի փողոցով երթեւեկելիս Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։