Անգլիայի Օլդեմ քաղաքի դպրոցում 14-ամյա աշակերտի եւ մանկավարժների միջեւ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում 7 մեծահասակներ վնասվածք են ստացել: Ինչպես ավելի ուշ բացահայտվել է, ուսուցիչները փորձել են անչափահասից խլել մաստակը, հաղորդում է բրիտանական Mirror-ը:
Այդ ամենը սկսվել է նրանից, որ ուսուցիչը ուշադրություն է դարձրել միջանցքում կանգնած 14-ամյա անչափահասին, ով մաստակ էր ծամում: Մանկավարժը մոտեցել է երեխային եւ խնդրել դուրս հանել մաստակը եւ գցել այն աղբարկղը, սական վերջինս, ուսուցչի խոսքով, հրաժարվել է կատարել պահանջը: Վրդովվելով այդպիսի պահվածքից, մանկավարժը ֆիզիկակական ուժ է գործադրել եւ փորձել բռնի կերպով խլել մաստակը, ինչը ծեծկռտուքի պատճառ է դարձել:
Վեճի ականատես ուսուցիչները օգնության են շտապել գործընկերոջը, որի արդյունքում բախումը վերաճվել է կռվի, երբ մեծերը փորձել են կանգնեցնել «կատաղած» դպրոցականին: Daily News-ի հաղորդմամբ, հետագա բախումը կարողացել են կանխել դեպքի վայր շտապած ոստիկանները, որոնք եւ արդյունքում ձերբակալել են 14-ամյա անկարգապահ երեխային, հաղորդում է FedPost.ru-ն:
Ոստիկանները տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հաղորդել են, որ վեճի արդյունքում տուժել են 7 մանկավարժ՝ նրաքն ստացել են ձեռքի վնասվածքներ, մի քանի կապտուկներ եւ պատռվածքներ: Չնայած այդ վնասվածքներին՝ տուժածները հրաժարվել են բժշկական օգնությունից:
Հարցաքննությունից հետո օրինապահ մարմինները ագրեսիվ անչափահասին մեղադրանք են ներկայացրել միանգամից 7 կետերով, այդ թվում՝ հարձակման եւ վնասի պատճառման:





























