Տեխասի նահանգի Հարավային Հյուսթոնի մի բնակիչ, ում անունը չի նշվում, չի մաքրել իր տունը այնքանժամանակ, քանի դեռ կուտակված աղբը դուրս չի եկել տանից: Արդեն մեկ տարի է, ամերիկացին ապրում է տանիքում եւ իրեն հոյակապ է զգում՝ ի տարբերություն հարեւանների, հաղորդում է Daily Mail-ը:

Անմաքրասեր ամերիկացու ընկերությունը աղբի հետ ավելի քան 10 տարեկան է: Անհայտ պատճառներով նա ոչ մի կարպ չի ցանկանում մաքրել իր տարածքը: Մեկ անգամ Հարավային Հյուսթոնի բնակիչը նույնիսկ ձերբակալվել է հակասանիտար պահվածք թույլ տալու համար, սակայն այդ տխուր փորձը վերջինիս ոչինչ չի սովորեցրել: Տեխասցու հարեւաններն ասում են, որ նրա տան արտաքին տեսքից շոկի մեջ են հայտնվում, սակայն ոչինչ չեն կարող դրա հետ անել, հաղորդում է Vesti.ru-ն:

Այդուհանդերձ, մինչեւ հունիսի վերջ իշխանությունները կփորձեն պարտադրել քաղաքացուն տունը կարգի բերել: Ոստիկանները նրան «մաքրության հրաման» են դուրս գրել՝ փնթի տղամարդու տունը հրդեհավտանգ համարելով: Իրավապահ մարմինների գնահատումներով, միայն բակի մաքրության համար երեք օր կպահանջվի: Այնուհետեւ գործի կանցնեն սանիտարական ծառայությունների ներկայացուցիչները, որոնք կզբաղվեն «աղբոտ տան» սենյակներով: Ըստ օրենքի, ամերիկացին ստիպված է վճարել այդ ծառայությունենրի համար: