Փրկարար ծառայությունը հունիսի 16-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի բնակիչ Վ. Հ.-ը (ծնվ. 1971թ.) գնացել է գյուղի արոտավայրեր եւ չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Սյունիք գյուղի արոտավայրերում հայտնաբերել են Վ.Հ.-ին, ում տեղափոխել են տուն:





























