Փրկարար ծառայությունը հունիսի 16-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Սեւանավանքի Սուրբ Առաքելոց եւ Սուրբ Կարապետ Եկեղեցիների մոտակայքում կորել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալին (ծնվ. 1974թ.). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները եկեղեցու մոտակայքում, քնած, հայտնաբերել են Մուհամմադ Տրեզային (ծնվ. 1974թ.):