Իրաքի Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ արդեն չի հավատում Իրաքի միասնության պահպանմանը: Ըստ նրա` երկիրը չի կարող վերադառնալ այն վիճակին, որը նախորդել էր անցյալ շաբաթ սունիների կողմից Մոսուլի գրավմանը:
Բարզանին վստահ է, որ Իրաքի կառավարությունը, որտեղ գերակշռում են  շիաները, շատ քիչ ուշադրություն է դարձրել սունիների խնդիրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ վարչապետի` Քրդստանի օրինակով սունիների ինքնավար մարզի ստեղծումը կարող է խնդրի արժանի լուծում լինել:
Հիշեցնենք, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Իրաքի հյուսիսի մի քանի խոշոր քաղաքներ, սակայն անցյալ շաբաթվա վերջում կառավարական զորքերին հաջողվել էր վերադարձնել մի շարք գրավյալ տարածքների նկատմամբ  վերահսկողությունը: 

Լրատվամիջոցներ. Գրոհայինները պատրաստվում են ավերել գրավված Մոսուլի բոլոր եկեղեցիները