Երեւանի Շիրազ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկից հունիսի 16-ի երեկոյան ընկած 23-ամյա Սարգիսն այս գիշեր մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ՝ հիվանդանոց տեղափոխվելուց մի քանի ժամ անց մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին, ժամը 18.32-ին Երեւանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Ս. Չ.-ը (ծնվ. 1991 թ.) ընկել է 8-րդ հարկից, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: