ՌԴ Վոլգոգրադի մարզում ոստիկանները Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որին Ինտերպոլը որոնում էր ահաբեկիչներին ֆինանսավորելու եւ ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու համար, հաղորդվում է ՆԳՆ կայքում:

Գերատեսչության տվյալով՝ 2013-ի դեկտեմբերին տղամարդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:

Այժմ որոշվում է նրա արտահանձնման հարցը, հայտնում է   gazeta.ru-ն: