Փրկարար ծառայությունը հունիսի 17-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան 30-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» մակնիշի 50 zz 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Փ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչից Ա.Փ.-ը (ծնվ. 1974թ.) եւ ուղեւոր Մ. Մ.-ը (ծնվ. 1984թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները ավտոմեքենան դոուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: