«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, դիմելով Օմբուդսմենին, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն խաբեության ու շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել քննիչի կողմից գրված ցուցմունքի տակ:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն:

Պաշտպանը բարձր է գնահատում գործին ընթացք տալու Ոստիկանության պատրաստակամությունն ու նախաքննական մարմնի հետեւողական գործողությունները, ինչպես նաեւ ակնկալում է գործի անաչառ քննություն:

Նմանատիպ խախտումների դեպքում քաղաքացիները կարող են ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին: