Անհայտ անձինք Պրոկոպյեւսկում սպանել են ռուսաստանցի բռնցքամարտիկի, հաղորդվում է ՔԿ-ի կայքում:

25-ամյա տղամարդու մարմինը մեքենայում հայտնաբերվել է գիշերվա ժ. 2-ի սահմաններում՝ քաղաքի բնակելի շենքերից մեկի մոտ:

 «Նախնական տվյալով՝ տուժածը նախկինում զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով, դատված է եղել», — նշել են գերատեսչությունում:

Որոշ լրատվամիջոցների տվյյալով՝ սպանվածը Մաքսիմ Լիմոնովն է, ով 2011-ին Ռուսաստանի միջինքաշային բռնցքամարտի չեմպիոն էր դարձել:

Ըստ քննիչների՝ տղամարդն ընկերուհու հետ մոտեցել է իր տանը, եւ երբ բացել է մեքենայի դուռը, կրակոցներ են հնչել: Մարզիկը տեղում մահացել է, աղջիկը չի տուժել եւ իսկույն շտապօգնություն է կանչել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: