ՌԴ Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի եւ ուկրաինական ղեկավարության նկատմամբ:
«Մենք պետք է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների համակարգ ստեղծենք, այդ թվում՝ նաեւ ղեկավարության նկատմամբ անձնական բնույթի պատժամիջոցներ», - հայտարարել է Պուշկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա կարծիքով, Ռուսաստանը պետք է վերանայի քաղաքականությունը Ուկրաինայում:
«Մենք պետք է վերջ տանք Ուկրաինայի հետ համագործակցության խոսակցությունները, մինչեւ Ուկրաինան համագործակցության պատրաստակամություն չհայտնի», - հավելել է հանձնաժողովի ղեկավարը:




























