Հունիսի 16-ին սիրիական Հալեպ քաղաքի Սեպիլ թաղամասի ռմբակոծության հետեւանքով հայուհի է զոհվել: Սիրիայի հայկական «Գանձասար» թերթի տեղեկացմամբ, ահաբեկիչների հարձակման զոհ է դարձել 1942 թվականին ծնված Սեդա Բասմաջյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով հունիսի 9-ին զոհվել էր 1982 թվականին ծնված Կարո Աստուրյանը:
Նշենք, որ մինչեւ արյունալի իրադարձությունների սկիզբը Սիրիայում շուրջ 60-70 հազար հայ էր բնակվում, որոնց կեսից ավելին՝ Հալեպում, իսկ մյուս կեսը ցրված էր Լաթաքիա, Հոմս, Ղամըշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ մայրաքաղաք Դամասկոսում:





























