ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հարցերով համակարգող Վալերի Ամոսը հայտարարել է Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
DW-ի փոխանցմամբ, կազմակերպության տվյալներով, Ուկրաինայի արեւելքում մարտական գործողությունների հետեւանքով 34 հազար մարդ լքել է տները:
Ամոսը, մասնավորապես, հայտարարել է, որ Ուկրաինայում տեղահանվածների թիվը հասնում է 19 հազարի: Եվս 15 հազար քաղաքացիներ լքել են բնակավայրերն այն շրջաններում, որտեղ միջազգային դիտորդներ չկան:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, վերջին մի քանի ամիսների ընթացքում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ավելի քան 300 մարդ է զոհվել:
Արեւելյան Ուկրաինայի բնակիչներից բացի, փախստականների մեծ մասը Ղրիմի թաթարներ են:





























