Ուկրաինային աջակցելու համար Եվրամիության ծախսերը կարող են կազմել մի քանի միլիարդ եվրո եւ, հնարավոր է, հատկացվեն 10-15 տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Գյունտեր Էթինգերը: Ընդ որում, նրա խոսքով, անհրաժեշտ կլինի «հարկատուների, ընտրողների, Եվրահանձնաժողովի, ԱՄՆ-ի, Կանադայի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլոց» մասնակցությունը:

Միաժամանակ, Եվրահանձնակատարը Հունաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունը չնչին է անվանել ուկրաինական տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցների համեմատությամբ: Սակայն, Էթինգերի կարծիքով, Կիեւին օգնություն տրամադրելուց հրաժարվելու դեպքում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել եւ կործանել երկիրը, ինչն անհավանական մեծ ծախսերի կհանգեցնի: Այս մասին գրում է DW-ն՝ հղում կատարելով AFP-ին: