Չնայած կարծրատիպներին՝ տղամարդիկ ավելի զգացմունքային են կանանցից, եթե խոսքը հոգեկան ապրումների մասին է: Գիտնականները պարզել են դա՝ փորձելով հասկանալ՝ ինչպիսի՞ զգացմունքային պահեր են ավելի շատ հուզում տղամարդկանց ու կանանց:
Գիտնականները հետազոտել են 15 հայերից ու 15 մայրերից բաղկացած խումբ: Կանանց ցույց են տվել պատկերներ որոնք բաժանվել են «երջանիկ», «ծիծաղելի», «հուզիչ», «հոգեկան» կատեգորիաների, եւ գնահատվել են արձքագանքները: Տղամարդիկ նույնպես անցել են այդ փորձությունը: Արդյունքում տղամարդկանց մոտ արձանագրվել է ուժեղ արձագանք առաջին երեք կատեգորիաների պատկերների նկատմամբ: Իսկ վերջին կատեգորիայի նկատմամբ արձագանքը ընդհանրապես կանացից երկու անգամ ավելի ուժեղ է եղել, հաղորդում է Meddaily-ն:
Ընդ որում, տղամարդիկ իրենց պակաս զգացմունքային են համարում:
«ԶԼՄ-ները մշտապես շեշտում եւ ամրացնում են կանանց ավելի շատ զգացմունքայնության մասին սեռական կարծրատիպերը, սակայն ֆիզիկական արձագանքները ապացուցում են հակառակը: Տղամարդիկ դեպքերը վերապրում են այնպես, ինչպես կանայք, իսկ երբեմն՝ ավելի ուժեղ: Սակայն նրանք իրենց զգացմունքները փորձում են թաքցնել սոցիալական ճնշման պատճառով», - մեկնաբանում է Mindlab հետազոտական ինտիտուտի ղեկավար Դեւիդ Լյուիսը:





























