Հունիսի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ին, որը հունիսի 15-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 14-ին, ժամը 20.30-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Մհեր Մ.-ն, որը հունվարի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Սեւանի բաժնի ծառայողները հունիսի 14-ին, ժամը 11.45-ին, Երեւան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Գյուրջյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պողոս Խ.-ին, որը հունիսի 13-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: