Հայաստանի ռուսական ռազմաբազայում սկսվել են բուժաշխատողների հետ հրահանգա-մեթոդաբանական պարապմունքներ, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Մասնակցում են 100-ից ավելի բժիշկներ: Առաջին անգամ գործնական պարապմունքներին կօգտագործվի հատուկ տեխնիկա եւ Մի-8 ուղղաթիռի մակետը:
Հատուկ կկարեւորվի բարձրլեռնային տեղանքում ցուցաբերվող բուժօգնությունը՝ +40-ից +50 աստիճանի պայմաններում:
Պարապմունքների ավարտին կանցկացվի ստուգարք:




























