Քեմբրիջի ինստիտուտի մասնագետները պնդում են, որ Երկիր մոլորակի վրա անտառահատումներն անբարենպատ ազդեցություն են ունենում ծովի եւ օվկիանոսի տարատեսակ բնակիչների բազմացման վրա:
Մասնագետներն այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան Օնտարիո նահանգի Դեյզի ծովի կենդանական աշխարհի գիտական ուսումնասիրության արդյունքում: Հենց այնտեղ է 1990-ականներին սարսափելի բնապահպանական աղետ տեղի ունեցել, ինչի հետեւանքով ջրամբարի շրջակայքում բուսականություն գրեթե չի մնացել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բնապահպանական խնդիրը զգալիորեն նվազեցրել է այդ ջրերում դեղին պերկեսի թվաքանակը: Այս մասին գրում է Globalscience-ը:
Գիտնականների խմբի կարծիքով, նման աղետալի խնդիրները կարող են սպառնալ ամբողջ մոլորակին, քանի որ անտառահատումները գլոբալ ջերմացման են բերում, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաեւ ծովային բնակիչների կործանման:





























