Կառավարական բանակի կողմից ազատագրված սիրիական Լաթաքիա նահանգի Քեսաբի քաղաքապետ Վազգեն Ջաբրիյանը հայտարարել է, որ հիմնականում հայերով բնակեցված բնակավայր է վերադարձել 250 ընտանիք: Մնացած փախստականները սպասում են ենթակառուցվածքների վերականգնմանը, որպեսզի վերադառնան իրենց տները: Քաղաքի բնակիչների անունից նա ջերմ երախտագիտություն է հայտնել Սիրիայի բանակին՝ քաղաքում եւ երկրի ամբողջ տարածքում կայունություն եւ անվտանգություն ապահովելու ջանքերի համար, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական SANA գործակալությունը:

Լաթաքիա նահանգի պաշտոնական աղբյուրը հավաստիացրել է գործակալության թղթակցին, որ հիմնական ծառայությունների տրամադրումը քաղաքում կվերականգնվի երեք օրվա ընթացքում: Նահագապետ Ահմադ Շեյխ-Քադերը քաղաքի բոլոր ծառայությունները կենտրոնացրել է ենթակառուցվածքների վերակառուցման արագացման համար: Պաշտոնական պավիրակության ուղեկցությամբ Քեսաբ կատարած այցի ընթացքում նահանգապետը ստուգել է քաղաքի թաղամասերը եւ գնահատել զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հասված վնասի մասշտաբները: