Գերագույն ռադան հավանություն չի տվել նախագահին ուղղված դիմումին, որում առաջարկվում էր Դոնեցկում եւ Լուգանսկում ռազմական դրություն հայտարարել: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 218 պատգամավոր՝  անհրաժեշտ 226-ի փոխարեն, հայտնում է ՈՒՆՆ-ն:

Տվյալ փաստաթղթում կառավարությանը առաջարկվում էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ռուս- ուկրաինական սահմանի հուսալի պաշտպանության ուղղությամբ:

Պատգամավորները ցանկանում էին նաեւ Ռուսաստանին կոչ անել դադարեցնել  Ուկրաինայի հանդեպ ագրեսիան եւ ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին կոչ անել դատապարտել ռուս- ուկրաինական սահմանի խախտումները, Ռուսաստանի կողմից անջատականներին զենքի մատակարարումները: