Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը ծրագրում է հայտարարել Թեհրանում բրիտանական դեսպանատուն բացելու մտադրության մասին:
Այս քայլի մանրամասները Հեյգը ներկայացնելու է խորհրդարանում: Սա տեղի է ունենում Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների ջերմացման ֆոնին, քանի որ Արեւմուտքը ստիպված է դաշնակիցներ գտնել Իրաքում թափ հավաքող սուննի-զինյալների դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից:
Բրիտանիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2011 թվականին, սակայն վերջին ամիսներին երկու երկրների կապերը զգալիորեն բարելավվել են:
Պատճառն Իրանում նոր առաջնորդի իշխանության գալն է, ինչպես նաեւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնության ձեռքբերումը:





























