«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերահսկողություն են սահմանել Բաղդադից 60 կմ հյուսիս-արեւմուտք տեղակայված Իրաքի Բաակուբա քաղաքի մեծ մասի վրա:
Բաակուբայի մոտակայքում ահաբեկիչների ու իրաքյան ուժայինների միջեւ դաժան բախումների հետեւանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Զոհվածների եւ վիրավորների հստակ թիվը դեռ չի ճշտվում, հաղորդում է «Ռոսբալտ» - ը՝ վկայակոչելով Agence France-Presse գործակալությանը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ զինյալները նախկինի պես պահում են Նայովա հյուսիսային նահանգի Թալ-Աֆար քաղաքը, որի մեծ մասը շաբաթվա սկզբից գտնվում է ծայրահեղականների իշխանության տակ:





























