Ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներս Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպում կկայանա: Այդ մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

APA-ի փոխանցմամբ՝ դեսպանը նշել է, որ հանդիպման հաստակ օրը դեռեւս անհայտ է: «ԱՄՆ-ը կարծում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները փարիզյան հանդիպման ընթացքում պետք է որոշակի համաձայնության գան հակամարտության կարգավորման հարցում», - ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երեւան այցելության ժամանակ: