Եթե  «Հայաստանի էլեկտրական ցանցերը» աշխատակիցներին բարձր աշխատավարձ է ցանկանում վճարել, թող իր շահույթից վճարի: Այս մասին հունիսի 17-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերում» միջին աշխատավարձը 200 հազար դրամ է:

«Միաժամանակ, նկատել է Հարությունյանը, այդ աշխատավարձերը ներառված են սակագնում, նշանակում է՝ անհրաժեշտ է դրանց նկատմամբ առավելագույն հսկողություն: «Հիմք կարելի է վերցնել մասնավոր հատվածի միջին աշխատավարձը՝ ըստ ԱՎԾ-ի տվյալների:  Եթե  «Հայաստանի էլեկտրական ցանցերը» աշխատակիցներին բարձր աշխատավարձ է ցանկանում վճարել, թող իր շահույթից վճարի», - ասել է Հարությունյանը: Նշենք, ըստ ԱՎԾ-ի՝ միջին աշխատավարձը մասնավոր հատվածում կազմել է 185,4 հազ. դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միանգամայն ի վիճակի է լուծել հարցը իր լիազորությունների շրջանակում: «Այլապես այն կլուծենք մենք՝ օրենքի տեսքով», - հավելել է նա: