Չինական իշխանությունները կմեղմացնեն Չինաստանի ժողովրդական-ազատագրական երկու միլիոնանոց բանակի շարքերը համալրել ցանկացողների նկատմամբ պահանջները: Դա պայմամավորված է ավելի շատ զորակոչիկներ ներգրավելու անհրաժեշտությամբ, հաղորդում  է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The China Daily թերթին:

Մասնավորապես, որոշվել է նվազեցնել նորակոչիկների ֆիզիկական պարամետրերի նկատմամբ պահանջները: Մասնավորապես, հասակի շեմը տղամարդկանց համար 162 սմ-ից նվազեցվել է 160 սմ եւ 160 սմ-ից 158 սմ ՝ կանանց համար:

Հաղորդվում է, որ ժողովրդական-ազատագրական բանակի պատմության մեջ առաջին անգամ զորակոչմանը չեն խոչընդոտի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շիզոֆրենիան, դիսոցատիվ խանգարումը եւ դեպրեսիան:

Այժմ բուժհանձնաժողովները խոստանում են ուշադրություն չդարձնել «մատնիչ նշանների» վրա, եթե մարմնի բաց մասերի վրա դաջվածքները չեն գերազանցում 2 սմ տրամագիծը, իսկ հագուստի տակից՝ 10 սմ-ը:

Այժմ չինական բանակում ծառայում են 2.3 մլն մարդ, եւ այն համարվում է ծառայողների թվաքանակով աշխարհում ամենախոշոր եւ հզորությամբ լավագույն բանակներից մեկը: