Հայաստանի շրջանների մեծ մասում հունիսի 18-ի գիշերվա առաջին ժամերին եւ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչեւ 18-23մ/վրկ: Առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում վաղը գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում`մինչեւ 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +31+33.
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը+21+26,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ 21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,
Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+31,
Արարատում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28:




























