Հայտնի է դարձել երեկ՝ հունիսի 16-ին Սպիտակ-Գյումրի մայրուղու վրա, Սարահարթ գյուղի մերձակայքում տեղի ունեցած խոշոր վթարի զոհերի ինքնությունը:
Ոստիկանության լրատվության վարչությւոնից հայտնում են, թե հունիսի 16-ին, ժամը 18.20-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւոր, 1967 թ. ծնված Թամարա Նիկողոսյանը եւ «ՎԱԶ-2106»-ի ուղեւոր, 1964 թ. ծնված Մամիկոն Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 3 ուղեւորները, «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ժամը 18.00-ին իրար են բախվել ՎԱԶ 2107 եւ ՎԱԶ 2106 մակնիշի երկու ավտոմեքենաներ: Երկու մեքենաներում միասին, նախնական տեղեկություններով, եղել է 11 ուղեւոր: Վթարի հետեւանքով նրանցից 2-ը տեղում մահացել են, իսկ վիրավոր 9 ուղեւորները շտապ բուժօգնության մասնագետների եւ ուղեկցությամբ տեղափոխվել են մոտակա Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ժամանակ իրավապահները քրգործ էին հարուցել:





























