Ուկրաինայի հիմնախնդրի քաղաքական կարգավորման համար դեռ շատ ժամանակ կպահանջվի, կարծում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը: Ռուսամետ ակտիվիստների կողմից ուկրաինացի զինվորականների օդանավին հարվածելը «իսկական հարված էր ճգնաժամը մեղմելուն ուղղված բոլոր ջանքերին», նշել է Գերմանիայի արտգործնախարարը Թաիլանդում Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
Միաժամանակ Շտայնմայերը մտավախություն է հայտնել Եվրոպա ռուսական գազի մատակարարման ընդհատումների առնչությամբ՝ «Գազպրոմի» եւ «Նավթոգազ Ուկրաինի»-ի միջեւ բանակցությունների տապալումից հետո:
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը այդ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն կհայտնի», - ասել է նախարարը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով dpa-ն:





























