Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը հունիսի 17-ին հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Մոհհամադ Վահիդ Աքքադի հետ:

Շնորհավորելով Տիգրան Գեւորգյանին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Հալեպի նահանգապետը հաջողություն մաղթեց նրան իր գործունության մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ ընդունելության համար` ՀՀ գլխավոր հյուպատոսը կարեւորեց գլխավոր հյուպատոսության եւ նահանգային իշխանությունների միջեւ ավանդաբար եղած արդյունավետ համագործակցության շարունակությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Սիրիայում առկա իրադրության, նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարեւորագույն դերակատարությունը` զրուցակիցներն անդրադարձան ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջեւ ծառացած խնդիրներին:

Հանդիպման ընթացքում Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գեւորգյանին ներկայացրեց նաեւ նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը: