Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի եւ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենները վարչապետին մանրամասներ են ներկայացրել այդ երկու ներդրումային ծրագրերի տրանշերի նկարագրության եւ իրականացման ժամկետների, ֆինանսավորման գործընթացների, մինչ օրս կատարված շինարարական աշխատանքների, օգտագործված միջոցների եւ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: 

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է աշխատանքների ավելի արդյունավետ պլանավորումը եւ հետագա անելիքները քննարկելու նպատակով համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ու ԾԻԳ-երի տնօրեններին: