Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին մեկնում է ճամփորդության, որպեսզի սիրելիից բաժանվելուց հետո վերագտնի ինքն իրեն: Այս մասին գրում է The Daily.Mail.со կայքը:

Հարցման մասնակիցների 20%-ի խոսքով, սիրելիի հետ հարաբերությունների խզումից հետո երեք ամսվա ընթացքում ճանապարհորդություն են ձեռնարկել: Մեծ մասը տեղեկացրել է, որ ցանկացել է շեղվել պատահածից, իսկ հետազոտության մասնակիցների 1/4-ը խոստովանել է, որ հույս է ունեցել ուղեւորության ընթացքում նոր սեր գտնել:

Հարցման մասնակիցների եւս 13%-ն ասել է, որ ճամփորդության անհրաժեշտության մասին համոզել են ընկերները, իսկ 17%-ը հայտարարել է, որ ուղեւորությունը ծրագրել է մինչեւ բաժանումը:

Վերջերս բաժանված բրիտանացիների շրջանում ամենամեծ ճանաչումն ունի Իբիցան (Իսպանիա): Երկրորդ տեղում հունական Ռոդոս կղզին է, երրորդ հորիզոնականում՝ իսպանական Մալյորկա հանգստավայրը: Հնգյակում են նաեւ Կիպրոսն ու մայրցամաքային Իսպանիան: