Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ՝ Դր. Բրյուս Մ.Պողոսյանը, կրթության եւ գիտության ոլորտում ներդրած ավանդի համար, պարգեւատրվել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգեւով «Ոսկե հուշամեդալով»:

Այսօր՝ հունիսի 17-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում Դր. Բրյուս Մ. Պողոսյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ կազմակերպվել է հրաժեշտի հանդիսություն, որի ընթացքում նախարարը հանձնել է պարգեւը: Միջոցառմանը մասնակցել են  ՀՀ-ում դիվանագիտական կառույցների, կրթության եւ գիտության բնագավառի ներկայացուցիչներ, ՀԱՀ ուսանողներ եւ շրջանավարտներ: