«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի, Շիրակի փող. 2, 4, 6, 8, 10 համարների եւ 1-ին նրբանցքի, Արարատյան փող. 62, 64, 66 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























