Նյու-Յորքում անչափահասը աշխարհում առաջին սպորտային կոշիկների գրավատունն է բացել, որտեղ երիտասարդները կարող են իրենց սպորտային կոշիկի գրավի դիմաց կանխիկ գումար ստանալ:
Խանութ-գրավատունը, որը հիմնել է Հարլեմից 16-ամյա Չեյզ Ռիդը, ընդունում է թանկ դիզայներական մոդելներ, որոնք հաճախ սահմանափակ քանակով են արտադրվում:
Ընդ որում, կոշիկը ընդունվում է միայն այն դեպքում, եթե այն անցնի «հոտի փորձությունը»: Միայն այդ դեպքում կոշիկի տերը դրա համար կարող է գումար ստանալ:
Սովորաբար, հաճախորդները մի քանի անգամ թեթեւակի կրած կոշիկների համար 100 դոլար են ստանում, սակայն եղել են դեպքեր, երբ գումարը հասել է մի քանի հազար դոլարի: Նման խոշոր գումար ստանալու համար հաճախորդը ստիպված է եղել գրավի տակ դնել Nike LeBron Crown Jewels սպորտային կոշիկները եւ Nike Air Jordans-ից եւ երկու զույգ:
«Երիտասարդները չունեն զարդեր կամ ավտոմեքենաներ, սակայն նրանք ունեն հազարավոր դոլարների արժեք ունեցող սպորտային կոշիկներ», - հայտարարել է Չեյզ Թրոյի հայրը, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ին:





























