Վերջերս լրագրողներին հայտնի է դարձել, որ Չինաստանի Նանչան քաղաքում 7 տարի առաջ 50-ամյա անտուն մարդը աղբարկղում նորածին է գտել, սակայն նրան մանկատուն տանելու փոխարեն, ինքնուրույն սկսել է դաստիարակել նրան՝ հոտւկ ուշադրություն դարձնելով փոքրիկի կրթությանը:

Տարեց չինացու խոսքով՝ ինքն անգամ չի մտածել երեխային մանկատուն հանձնելու մասին, քանի որ չի հավատացել, որ այնտեղ փոքրիկն իսկական տուն կգտնի:

Սակայն Սյունը հասկանում էր, որ աղջիկն առանց բնակության վայրի, չի կարող հաճախել դպրոց, ուստի օգնության համար դիմել է այլ անտուն ծանոթների:

Տղամարդու ընկերները կարողացել են երեխային սովորեցնել կարդալ, գրել, հաշվել, եւ հիմա Յանյան անունով աղջիկը հաճույքով ծանոթանում է գրողների ու բանաստեղծների ստեղծագործություններին:

Աղջիկը հոր հետ միասին ապրում է կամրջի տակ: Նրան այցելած լրագրողները նշել են, որ աղջկա մարմինը պատված էր մոծակների կծոցների հետքերով եւ նա այնքան էլ կուշտ տեսք չուներ, բայց վերջինս պնդում է, որ շրջապատված է հոգատարությամբ եւ սիրով, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mirror-ը: