«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահակները գրասենյակի դռները մամուլի առաջ չեն բացել: Խմբակցության նիստի ավարտին փողոցում՝ ուժեղ քամու պայմաններում սպասող մի խումբ լրագրողներ խնդրել են ներս թողնել գոնե կանանց: Պահակը, դուռը 5 սմ բացելով՝ պատասխանել է, որ կողմնակի մարդկանց չի կարող ներս թողնել: Երկրորդ խնդրանքը նա արդեն փողոցում է մերժել, սակայն ոչ մեկին այդպես էլ ներս չի թողել:

Նշենք, որ այդ ժամանակ թիկնապահները պատասխանատու գործով էին զբաղված: Տեսնելով, որ կուսակցության գրասենյակի ապակյա դռները քամուց օրորվում են, պահակներից մեկը դրանք սկսեց ձեռքերով պահել: Երբ նա նկատեց լրագրողի տեսախցիկը, արագորեն շրջվեց եւ մեջքով կանգնեց: