Երեւանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում Բաց դռների օր կկազմակերպվի ավիացիոն «Ստրիժի» խմբի մասնակցությամբ: Ցուցադրությունը տեղի կունենա 4-րդ սերնդի ժամանակակից, թեթեւ, բազմաթիրախային կործանիչների մասնակցությամբ: Ավիաշոուն տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 11:00-ին:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիացիոն «Ստրիժի» խումբը ստեղծվել է 1991թ.-ի մայիսի 6-ին, այն ներառված է Ի.Ն. Կոժեդուբի անվան ռազմական տեխնիկայի ցուցադրության կենտրոնի կազմում(ՑՊԱՏ):

Ինչպես հաղորդում է Հարավ-արեւելյան շրջանի մամուլի ծառայությունը, միջոցառումը սկսվելու զորամասի դրոշի հանդիսավոր դուրս բերմամբ եւ բացման միտինգով, որին կմասնակցեն Հարավ-արեւելյան շրջանի ռուսական բազայի հրամանատարությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, հրավիրված հյուրեր:

Ավիաշոուին կմասնակցեն Ռուսաստանի ՌՕՈւ ՑՊԱՏ 237-րդ պահակախմբային գնդի  օդաչուները, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ավիացիայի օդաչուները: Ցուցադրությունը կավարտվի ինքնաթիռնների թռիչքային «կակաչ» հնարքով: Տոնի մասնակիցներին իրենց վարպետությունը ցույց կտան նաեւ պարաշյուտային մարզաձեւի հայ մարզիկները:

Հյուրերին հնարավորություն կտրվի ծանոթանալ ավիացիոն տեխնիկայի ներկայացված նմուշների հետ, զրուցել «Ստրիժի» ավիացիոն խմբի օդաչուների հետ: