Ամերիկյան գիտնականները ենթադրում են, որ նախակոլումբոսյան Պերուի համայնքների արտագաղթին նպաստել է կլիման: Գիտնականները նման եզրահանգնման են եկել՝ հետազոտելով նախակոլումբոսյան պերուացիների ԴՆԹ-ն:

Նախակոլումբոսյան Պերուի բնակիչների գտնված ԴՆԹ-ի մասնիկների շնորհիվ գիտնականները եզրակացրել են, որ պերուացիները Հարավային Պերուի ափամերձ դաշտավայրերից Անդեր են փոխադրվել մ.թ.ա. 640 թվականին, կլիմայի ուժգնացող փոփոխությունների ժամանակաշրջանում: Gazeta.ru-ի փոխանցմամբ, արտագաղթերն այս քաղաքակրթությունների վրա ազդել են նաեւ ժողովրդագրական տեսանկյունից:

Մասնագետները կարծում են, որ հին պերուական քաղաքակրթություններն արտագաղթել են, որպեսզի խուսափեն փոփոխվող կլիմայի անկանխատեսելի ազդեցությունից: Գիտնականները նաեւ կարծում են, որ կլիմայով պայմանավորված արտագաղթերը կարող էին բերել նաեւ Պերուի հարավում գենետիկ համասեռացման: